Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Երիտասարդ գիտաշխատողները կստանան հավելավճար` առավել բարձր արդյունավետություն ցուցաբերելու համար

Երիտասարդ գիտաշխատողները կստանան հավելավճար` առավել բարձր արդյունավետություն ցուցաբերելու համար
23.10.2015 | 12:28

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը»` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով, առաջին անգամ կազմակերպել են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ։

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:
Մրցույթի արդյունքում` գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 50 երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տարեկան) 1 տարի ժամկետով համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվի ամսական 75 000 ՀՀ դրամ` հավելավճարի տեսքով:

Դիտվել է՝ 2261

Մեկնաբանություններ